Նամաստե կամ պրանամ,
Մեր տվյալ վեբկայքը բավականին պասիվ էր վերջին ամիսների ընթացքում: Բանը նրանում ա, որ մենք պատրաստում ենք նոր վեբկայք, զրոյից, որպեսզի կարողանանք այն դարձնել ավելի ինտերակտիվ քեզ համար, հարգելի օգտատեր: Մի քանի ամիս անց նոր կայքում կլինեն տարբեր վարժություններ ու հնարավորություններ թե՛ սովորողների, թե՛ ուսուցիչների համար, ովքեր կցանկանան սեփական դասընթացները հրապարակեն: Սիրելի ընթերցող / օգտատեր, մեծ ուրախությամբ ավետում ենք, որ Չիտ ՀԿ-ն սկսում է ԵԶԱԿԻ առցանց ծրագիր (TTE) նրանց համար, ովքեր ձգտում են սովորել անգրելեն, և սովորելու ընթացքում՝
TTE ծրագրի նպատակն է ստեղծել հարթակ, որից կարող են օգտվել թե՛ կատարյալ սկսնակները, թե՛ նպատակասլաց և արդեն իսկ որոշ չափով գիտելիք կուտակած անհատները: Այս հարթակի տեսանկյունից անգլերեն սովորելը ոչ միայն նպատակ է, այլև միջոց: Այսինքն մենք ոչ միայն սովորում ենք անգլերեն, այլ անգլերենի միջոցով ձգտում ենք հասնել այլ նպատակների (նոր աշխատանք կամ կարիերա, պասիվ կամ ակտիվ շահույթի հարակից աղբյուրների բացահայտում կամ կերտում, ճանապարհորդություն, միգրացիա և այլն): Ինչի՞ մասին է խոսքըՄենք ստեղծում ենք առցանց հարթակ մեր վեբկայքում (www.omchit.org) նրանց համար, ովքեր պատրաստ են ներդնել ժամանակ, ջանք և փոքր գումար (ամսական 2000 դրամ) սեփական ապագայի և առաջընթացի համար: Ծրագիրը կոչվում է Transform Through English (Փոխակերպիր Անգլերենի Միջոցով), հակիրճ՝ TTE: Նպատակն է փոխակերպել սեփական կյանքն ու անձը՝ 2019 թվականը սկսելով ու վարելով արդյունավետ ու գիտակից ձևով: Հարթակի եզակիությունը նրանում է, որ ամբողջ կոնտենտը (տեսանյութ, ձայնային ֆայլեր, հոդվածներ, ինֆոգրաֆիկա և այլն) ստեղծվելու է գրանցված սովորողների կարիքների գնահատման հիման վրա, 0-ից: Ինչպե՞ս է այս ամենն աշխատում1.1 Վճարում ես ARCA կամ iDram համակարգերի միջոցով: Կարող ես վճարել մեկ ամսվա գումարը (2000 դրամ), և որոշել, թե ինչքան ժամանակով անդամագրվել հարթակին: Խորհուրդ է տրվում հարթակից օգտվել առնվազն 3, իսկ ավելի լավ է՝ 6 ամիս առավել գործնական ու շոշափելի/չափելի արդյունքներ գրանցելու համար: Իդրամ ID 964440427 1.2 Վճարելիս screenshot (snip) ես անում էկրանդ և պատկերն ուղարկում ես մեզ ([email protected]), որպեսզի վստահ լինենք, որ հենց դու ես վճարել գումարը: 2.1 Դառնում ես TTE ծրագրի մասնակից և փակ հարթակի անդամ՝ ստանալով գաղտնաբառ: 2.2 Անցնում ես կարիքի գնահատումը՝ լրացնելով պարզ հարցաշար (կտևի 1-3 րոպե), մասնակիցների համար նախատեսված չատում ներկայացնում ես ինքդ քեզ (ըստ ցանկության): 2.3 Կարիքների նախնական գնահատումից հետո առցանց շփվում ես Օգնողի՝ Սևակի (ծրագրի հեղինակ, ղեկավար, պատասխանատու, կոնտենտի տեսակայող), հետ: Շփման ընթացքում Սևակի աջակցությամբ համատեղ վարժանքների հիման վրա միասին ստեղծում եք քո անհատականացված փոխակերպման նախագիծը: 2.4 Սևակը պատրաստում է կոնտենտ ըստ խմբում ներգրավված մասնակիցների կարիքների ու պահանջների, և դու սովորում ես անգլերեն՝ ձեռք բերելով նոր ծանոթներ, պոտենցիալ գործընկերներ, և աջակցող ընկերներ, ովքեր կարող են մոտիվացնել քեզ, երբ ծուլանում ես: 2.5 Ավարտում ես ծրագիրը ցանկացած պահի (1-6 կամ ավել ամիս), և ըստ ցանկության ստանում ես վկայական և մանրակրկիտ աջակցող փաստաթուղթ առ ծրագրի մասնակցություն և քո ձեռքբերած գիտելիքներ (արժեքը՝ 2000 դրամ): Վկայականի ու փաստաթղթի առկայությունը ռեզյումեդ կդարձնեն ավելի ծանրակշիռ, և պոտենցիալ գործատուին կտան քեզ ավելի շատ արժևորելու պատճառ: Իհարկե կարող ես վկայականը գործածել նաև սեփական բրենդդ կերտելու կամ առաջ տանելու համար: Անդամագրության ամսական լրիվ արժեքն է 10,000 դրամ: Մինչև հունվարի 10-ը միանալու դեպքում դու ստանում ես 80% կրթաթոշակ (Վճարում ես 2000 դրամ 10.000-ի փոխարեն): Հունվարի 10-ից 15-ն ընկած հատվածում միանալու դեպքում՝ 70% կրթաթոշակ (3000 դրամ 10.000-ի փոխարեն): Հունվարի 15-ից մինչև հունվարի 20-ը միացողների համար՝ 50% կրթաթոշակ: Տեղերը և կրթաթոշակները սահմանափակ են: Տվյալ պահին հասանելի է 5 կրթաթոշակ և լրացուցիչ 10 տեղ: Հարցերի կամ կրթաթոշակից օգտվելու համար՝ [email protected] Նոր Տարի՝ Նոր Տեսլական :)
Վերջին անգամ ե՞րբ ես ստուգել մեր Բույն հարթակը: Օրինակ տեսե՞լ ես, որ կարող ես սովորել անգլերեն, եբրայերեն կամ ֆրանսերեն, պատվիրել կոնտենտ կամ թարգմանություն:
Իսկ բացաայտե՞լ ես "Կարծիք" նոր էջը, որտեղ կան ծառայությունների հետ կապված կածիքներ ու հիշողություններ:
Ամենաթարմ ավելացված ծառայություններից է եբրայերենի դասընթացը, և Կարծիք էջում էլ կա Կարենի հետադարձ կապը, ով ժամանակին սովորել է եբրայերեն: Ստորև կիսում ենք նաև նրա համար ստեղծված դասերից մեկը:
Եվ ահա մեկ այլ դասից հատված՝ յութուբյան տեսահոլովակի տեսքով.
2018 թ. նոյեմբերի 28-ին Հոդված 3-ում Չիտ Հասարակական կազմակերպության Րիշին (նախագահը) խոսում էր գիտակցության, ինքնաճանաչման, երկրանավերի և դրանցից բխող էկոտուրիստիկ ու այլ հնարավորությունների մասին: Հանդիպումը սկսեցինք նեթվորքինգով կամ զմիմէանս ծանոթանալով: Բացի խոսալը, նաև արեցինք գործնական ինքնազննողական պրակտիկա, փոխանակվեցինք կարծիքներով: Հետաքրքիր և ուրախալի էր, որ հանդիպմանը ներկա էին նաև այնպիսի մարդիկ, ովքեր մասնակցել էին երկրանավից ոգեշնչված մի այլ էկո և բիոկացարանի կառուցմանը Լիբանանում: Ներկայումս մենք համագործակցում ենք ու պատրաստում ենք հանդիպումների ամբողջական սերիա՝ կապված բլոկչէյն տեխնոլոգիաների և մեզ հետաքրքրող ոլորտներում դրանց կիրառման, երկրանավերի ու այլ թեմաների հետ: Նրանք ևս ցանկանում են Հայաստանում կառուցել երկրանավ կամ դրա պես մի էկո-բիոկացարան: Հանդիպումը լայվ ռեժիմով հեռարձակվում էր Յութուբով. Եթե հետաքրքրված ես գալիք հանդիպումներին մասնակցելով, կապվիր մեզ հետ, թող մեկնաբանություն ստորև կամ պարբերաբար ստուգիր լուրերի հոսանքը :)
Պրանամ :) Պրանամ (առատություն ու լիություն), 2018 թ. նոյեմբերի 15-ից սկսում ենք մեդիտացիոն մանդալա կամ ցիկլ, որի նպատակն է նպաստել մեր մտավոր, ֆիզիկական և հոգեկան առողջությանը պարզ մեդիտատիվ պրակտիկաների միջոցով: Ամեն օր ժ. 14:00-ին Յութուբով իրար կմիանանք և լայվ ռեժիմով միասին կիրականացնենք մեդիտացիոն սեսիա: Առաջին օրը՝ մեկ րոպե, երկրորդ օրը՝ երկու, և այդպես շարունակ :) Ահա առաջին օրվա սեսիան. Եթե ցանկանում ես մասնակցել կենդանի սեսիաներին, բայց կարծում ես, որ կմոռանաս, կապվիր մեզ հետ, ու մենք քեզ կհիշացնենք էլ. փոստի միջոցով ;)
2018 թ. հոկտեմբերի առաջին կեսին (8-12) Թբիլիսիում հավաքվել էինք հայերով, վրացիներով ու ադրբեջանցիներով. գիտնականներ, ակտիվիստներ, դասախոսներ, այլ գործիչներ: Քննարկում էինք մեզ հետաքրքրող թեմաներ, ու մասնավորապես մեր տարածաշրջանի մասին էինք խոսում, ոմանք ներկայացնում էին զեկույցներ: Չիտ հասարակական կազմակերպության վիդաթան (նախագահը) վերջիններիս թվում էր, ու ներկայացրեց ինքնությունների առաջացման ու փոխակերպման վերաբերյալ մի զեկույց, որը թեման դիտարկում էր հատկապես հնդկական որոշ փիլիսոփայությունների տեսանկյունից՝ սամքյա, յոգա, ադվաիտա վեդանտա: Զեկույցը և այն ներկայացնելու ոչ ֆորմալ մոտեցումը՝ համեմված խաղերով, էքսպերիմենտներով ու կարճ մեդիտացիայով, շատ դուր եկավ թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի, թե՛ գերմանացի մասնակիցներին, ինչպես իրենք դա նշեցին :) Զեկույցի յութուբյան ադապտացիան՝ ստորև (ռուսերեն).
Մենք որոշեցինք չգործածել "Ռազմավարական պլանավորում" արտահայտությունը, քանի որ ռազմի դաշտ չենք ելնում, և չենք ուզում գործածել միլիտարիստական տերմինաբանություն :) Դրա փոխարեն գործածում ենք "երազանքների և տեսլականների էացում" (կամ մատերիալիզացիա):
Հանդիպումը սկսեցինք պարզ մեդիտացիայով ու շնչառությանը հետևելով, իսկ ՕՄ մանտրան արտաբերելուց հետո կատարեցինք վիզուալիզացիայի վարժություն՝ երևակայելով ու նկարելով մեր ՀԿ-ի մոտալուտ ապագան:
Ընդհանուր ստացվեց 6 ուղղություն, որոնց կարևորություն ենք տալիս.
5. Տեղեկատվական և ուսուցողական կոնտենտի կայուն արարում - ուզում ենք ավելի շատ տեսանյութեր, ինչպես նաև գրքեր ստեղծել, որոնց միջոցով կապահովենք մեր նպատակների ու առաքելության առաջընթացը, մասնավորապես հանրությանը կառաջարկենք մտավոր, հոգևոր և ֆիզիկական առողջությանը նպաստող ծրագրեր / նյութեր: 6. Առանյա ծրագրի առաջընթաց - Ուզում ենք աշխատել տվյալ ծրագրի վրա, որի նպատակն է համախմբել գիտակից, ինչպես նաև շրջակա միջավայրի ու ինքնաճանաչման թեմաներով հետաքրքրվող մարդկանց: Համախմբումն էլ իր հերթին թույլ կտա դրական փոփոխություններ կատարել հանրային կյանքում և խթանել NEFUIL ծրագրի իրագործումը:
Ներկայումս նաև որոշ ծրագրավորողների աջակցությամբ փորձում ենք ավելի ինտերակտիվ դարձնել մեր Բույն հարթակը, որպեսզի վերջինից ստանանք դասընթացների և բարեկեցությանը նպաստող եզակի առցանց ռեսուրս:
Բոլոր հետաքրքրվողներին սիրով ասում ենք, որ մեր դռները բաց են ամեն հետաքրքրասեր մարդու համար:
Միացի՛ր մեզ :) Չիտ նախաձեռնությունը գրանցել ենք որպես հասարակական կազմակերպություն, մասնավորապես որպես բնապահպանական և մտավոր ներուժի զարգացմամբ զբաղվող կառույց: Պաշտոնապես ունենք երկու համահիմնադիր՝ Սևակ Կիրակոսյան և Կիռա Շվարց, ինչպես նաև երկու կամավոր՝ Արթուրն ու Արայիկը: Ժամանակակից աշխարհում անգլերեն լեզվի դերի մասին երկար-բարակ խոսել պետք չի :) Բոլորս էլ գիտակցում ենք այն: "Անգլերեն Աճի Համար" ծրագրի շրջանակներում կարող եք անգլերեն սովորել առցանց ու անվճար: Ծրագրի կարևոր նպատակներից է սովորողին օգնել ձևավորել նոր լեզվամտածողություն, նրան թույլ տալ խորհել ինքնաճանաչման, հոգևոր/մտավոր, անձնային և կարիերային աճին վերաբերող հնարավորությունների շուրջ, զարգացնել անկախ ու ինքնուրույն սովորելու, քննադատաբար մտածելու, վերլուծելու, կենտրոնանալու ունակությունները: Հերթական՝ իններորդ, դասի ընթացքում կխոսենք նախորդ դասին ներկայացված տեքստի, հրամայական եղանակի, թվերի մասին, նաև կստուգենք բոլոր նախորդ դասերին ստացած գիտելիքը: Պրանամ կամ ողջույն բոլորին,
ուրախ ենք ավետել, որ մեր նախաձեռնությունը մոտ ապագայում կգրանցենք որպես հասարակական կազմակերպություն: Տվյալ պահին հիմնադիր ժողովն ունի երեք անդամ: Նախաձեռնության տեսլականով, նպատակներով ու ծրագրերով հետաքրքրվողներին սիրով հրավիրում ենք միանալ մեզ, ընդգրկվել հիմնադիր Ժողովի կամ Առանյայի, ինչպես որ մենք այն կոչում ենք, կազմում (Առանյա սանսկրիտով նշանակում է անտառ): Կարող եք ծանոթանակ ապագա կանոնադրության հետ (այստեղ), անել առաջարկներ, թողնել ձեր մեկնաբանությունները փաստաթղթի վրա: --- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- Ներկայումս մենք կապ ենք հաստատել Earthship Biotecture կազմակերպության հետ և շարունակում ենք աշխատել NEFUIL ծրագրի վրա: Բացի այդ, Ինքնագիտություն նախագծի շրջանակներում սկսվել է առցանց դասընթաց, որը սովորողին թույլ է տալիս խորասուզվել ինքնաճանաչման և սեփական մտածողությունը փոխելու, պարադիգմաները հարցաքննելու գործընթացի մեջ: Մոտ օրերս պատրաստ կլինի նաև Անգլերեն Աճի Համար դասընթացի հերթական դասը: |