- Մտավոր Բարեկեցություն
- >
- Կարեկից Աջակից
Կարեկից Աջակից
Այս ծառայության նպատակն է անհատին, զույգին կամ խմբին թույլ տալ հանդարտեցնել սեփական մտքի ալիքներն ու հոգեբանական ալեկոծությունները: Դրան հասնելու համար Աջակիցը գիտակից և կարեկից ձևով լսում է անհատին:
Երբ անհատը զգում է, որ արդեն հանդարտվել է կամ ցանկանում է խոսելու փոխարեն լսել կամ ինչ-որ հետադարձ կապ ստանալ, Աջակիցը նրան տալիս է որոշակի գործիքներ՝ ելնելով անհատի կարիքներից: Տվյալ փուլը կարող է տատանվել՝ ելնելով անհատի, զույգի կամ խմբի վարքագծից և կարիքներից:
Սեսիան ավարտվում է մեդիտատիվ, շնչառական կամ տեսակայման (վիզուալիզացիայի) մի վարժությամբ, որն Աջակիցը տրամադրում է՝ ելնելով անհատի կամ զույգի/խմբի կարիքներից:
Ծառայության նպատակը ոչ այնքան խորհուրդներ տալն է, ինչքան անհատին թույլ տալը՝ հանդարտեցնել սեփական մտքի ալիքները, դուրս թողնել իրեն մեջ կուտակվածը և հանդարտվել որևէ վարժանքի միջոցով:
Տևողությունը՝ 30-50 րոպե:
Արժեքը՝ 2500 դրամ:
Վճարումը կարող ես անել Idram-ով (ID 964440427): Կամ կարող ես կապվել մեզ հետ ու նշես քո ցանկալի ապրանքը/ծառայությունը:
Շնորհակալություն :)