Սևակ ԿիրակոսյանԵրիտասարդ տարիքից ես ինքս ինձ հարցնում էի՝ ինչպես եմ ուզում ապրել իմ կյանքը, ինչով եմ ուզում զբաղվել: Հայտնի դառնալը, շատ գումար կամ իշխանություն վաստակելը գրավիչ ու հետաքրքիր չէին թվում: Ի վերջո սկսեցի կերտել սեփական կենսակերպս ու առօրյաս, տարբեր նախաձեռնությունների միացա կամ հիմնեցի էդպիսիք, այդ թվում՝ "Չիտ"-ը: Ես ընրում եմ ապրել գիտակից, լինել հետաքրքասեր ու զարմացող, մշտապես սովորել ու արարել, քանի որ սովորական ու ձանձրացնող աշխատանքային առօրյան 7-9 ժամանոց գրաֆիկով ու նստակյաց կենսակերպով ինձ համար չէ :) Այս պահին գերագույն ձգտումս է կյանքի կոչել "NEFUIL" ծրագիրը, ստեղծել լինելու և արարելու եզակի տարածք, արարել կայուն զարգացման գաղափարների վրա հիմնված համայնքի նոր մոդել՝ բաղկացած երկրանավերից: Բացահայտիր իմ պորտֆոլիոն: նախկին աշակերտների կարծիքներ: Հ.Գ. Նկարում ես ձախ կողմինն եմ :D :D :D Գտիր ինձ սոցիալական տիրույթում. |
Արթուր Կնյազյան |
Փոքրուց միշտ եղել եմ անսահման հետաքրքրասեր, ունեցել եմ ստեղծագործական մեծ ջիղ, սիրել եմ երգել, նկարել, ստեղծագործել տարատեսակ թեմաներով (բանաստեղծություններ, առասպելներ, լեգենդներ, հեքիաթներ, պատմվածքներ և այլն), զբաղվել եմ ձեռագործությամբ, կար ու ձևով, մրգային ձևավորումներով և այլ տարատեսակ բաներով։ Մանկուց ի վեր ամենամեծ և առաջնային երազանքս եղել է տարբեր երկրներ ճանապարհորդելը, այնուհետև լեզուներ սովորելը, կառիերա սկսելը, սեփական բիզնեսն ունենալը, տարբեր ոլորտներում մեծ փորձառություն ձեռք բելերը և որ ամենակարևորն է` ինքնակայանալը։ Մեծանալուն զուգընթաց, օրեցօր մեծ փոփոխություններ եմ զգում իմ մտածելակերպի մասնավորապես եսակենտրոնությունից` դեպի կենսակենտրոնության անցման, ներքին համոզմունքների, հուզազգայականության, հոգեբանության և առհասարակ սեփական անձի հետ առնչվող իրողություններում։ Այժմ զբաղվում եմ այն բոլոր բաներով, որոնցով սիրել եմ զբաղվել փոքրուց` դրանց ավելացնելով նոր և ինձ համար դրականորեն բացահայտելի այլ ոլորտներ։ |