Որպես անհատներ և որպես կազմակերպություն, մենք ձգտում ենք ապահովել մաքսիմալ չափով ֆինանսական անկախություն, կայունություն, ինքնաբավություն և դիվերսիֆիկացված տարրերի (մտավոր ներուժ և էներգիա, գումար, ֆիզիկական և թվային ռեսուրսներ... ) շրջանառություն:
Վերոնշյալ ձգտումն իրագործելու նպատակով մենք ոչ միայն գրանտային ծրագրերի ենք դիմում, այլև ակտիվորեն արարում ենք բազմազան թվային և ոչ թվային ապրանքներ ու ծառայություններ, որոնց միջոցով ձգտում ենք գոյացնել և՛ անձնակազմի աշխատավարձերի, և՛ մեր ծրագրերի համար նախատեսվող գումարի զգալի մասը:
Աշխատավարձեր
Չիտ կազմակերպության փոքր թիմը բաղկացած է ինքնաճանաչման գործընթացի միջով անցած և սեփական նախասիրություններն ու երազանքները մեծամասամբ ճանաչող անձանց կողմից: Մենք ձգտում ենք վաստակել բավականաչափ գումար մեր իսկ երազանքներով ու արդար ձգտումներով՝ փորձելով քայլել միջին կամ ոսկե ճանապարհով, ինչպես կասեին Բուդդան ու Քրիստոսը: Այսինքն՝ մենք չենք ձգտում ո՛չ ծայրահեղ հարստության, ո՛չ էլ թշվառության:
Չիտ կազմակերպության հիմնադիրներն ու անդամները որոշել են արարել ֆինանսական հորիզոնական մոդել՝ ձգտելով չստեղծել ֆինանսական և ուժային/դասային տարբեր հիերարխիաներ:
Նախագահն էլ, մյուս աշխատակիցներն էլ համաձայնվել են ձգտել իրենց համար
գոյացնել ամսական 250.000 դրամի չափով աշխատավարձ:
Մեր առաջարկած ապրանքների ու ծառայությունների վաճառքից գոյացող գումարի 80%-ը տրվում է տվյալ ապրանքը կամ ծառայությունը ստեղծող անհատին: Եթե տվյալ անհատը տվյալ ամսում արդեն հատել է 250.000 դրամի շեմը, ապա մինչև տվյալ ամսվա վերջ գրանցված լրացուցիչ վաճառքից կամ գործարքներից ստեղծված գումարի միայն 10%-ն է տրվում նրան, իսկ մնացած 90%-ը բաշխվում է մյուս աշխատակիցների միջև: Եթե բոլոր աշխատակիցները գրանտային ծրագրերով կամ այլ աղբյուրներով արդեն իսկ ստանում են 250.000 դրամ աշխատավարձ, ապա լրացուցիչ գումարը կուտակվում է կազմակերպության հատուկ ֆոնդում, որից էլ կազմակերպության աշխատակիցների, անդամների որոշմամբ, և խորհրդի իմացությամբ, այդ գումարը ծախսվում է տարբեր ծրագրերի ու կարիքների համար:
ֆինանսական մոդելը կարող է հարմարեցվել կոնկրետ աշխատակցի ֆինանսական կարիքներին: Պարտադրանքի մեջ է թաքնված բռնության սերմը, ուստի մենք ձգտում ենք գիտակցաբար խուսափել ամեն տեսակի պարտադրանքներից, ինչքանով որ դա հնարավոր է: Դա վերաբերում է նաև կազմակերպության որդեգրած ֆինանսական մոդելին:
ֆինանսական մոդելը կարող է հարմարեցվել կոնկրետ աշխատակցի ֆինանսական կարիքներին: Պարտադրանքի մեջ է թաքնված բռնության սերմը, ուստի մենք ձգտում ենք գիտակցաբար խուսափել ամեն տեսակի պարտադրանքներից, ինչքանով որ դա հնարավոր է: Դա վերաբերում է նաև կազմակերպության որդեգրած ֆինանսական մոդելին:
Մենք ձգտում ենք լինել մաքսիմալ թափանցիկ բոլոր առումներով, այդ թվում՝ ֆինանսատնտեսական մասով:
Ուստի ֆինանսական հաշվետվությունները և գործընթացները ևս հասանելի են բոլորին:
Ուստի ֆինանսական հաշվետվությունները և գործընթացները ևս հասանելի են բոլորին: