Առանյա ծրագրի նպատակն է արարել ինքնաճանաչող կամ ինքնաճանաչման գործընթացի մեջ եղող գիտակից մարդկանց Խումբ կամ Անտառ՝ ի բարօրություն Հայաստանի, տարածաշրջանի, մոլորակի և տիեզերքի:
Սանսկրիտից թարգմանաբար Առանյա նշանակում ա "Անտառ"
|
|
Գիտակցականության Առկայության Սկզբունքը
Ինչպես որ մոմը կամ լամպն են թույլ տալիս, որպեսզի իրենց միջով հոսի և շրջակա միջավայրին օգուտ տա կրակը/էլեկտրականությունը/լույսը, այնպես էլ գիտակից մարդն է նույն լույսի/կրակի/գիտակցության շողալու շնորհիվ ավելի մեծ օգուտ տալիս տիեզերքին ու իրականությանը՝ լինելով իրականության համարարիչ:
1. Լույսն իր սփռվելով տալիս է օգուտ այլ էակներին. բակտերիաները, տերևները սնվում են լույսով: Անգամ մարդու մաշկն է սնվում լույսով և արտադրում վիտամին D : Ավելին, որոշ կենդանիներ լույս են արտադրում բազմազան ձևերով՝ բակտերիաներից մինչև սնկեր, ձկներից մինչև մարդկային քաղաքակրթություն (կերոսինի ու այլ լապտեր, էլեկտրական լամպեր, կամ ներքևի ձկան պես...):
2. Լույսի նման է նաև հողում տարածվում ջուրը՝ օգուտ տալով ոչ միայն ջրվող բույսին, այլև ոչ շատ հեռու աճող հարևաններին՝ թացացնելով ավելի ու ավելի շատ հող ըստ ջրի քանակի կիրառման (շատ ջուր՝ շատ թացացում):
3. Գիտակցությունը գործում է նույն սկզբունքով: Օրինակ, ինչքան խելացի է զրուցակիցդ, այնքան ավելի շատ բան կարող ես նրանից սովորել: Եվ ինչքան ավելի շատ ժամանակ անցկացնես իմաստուն զրուցակցի հետ, այնքան ավելի շատ բան սովորելու և ինքնաբավ, խաղաղված ու գոհ զգալու հնարավորություն կունենաս: Քանի որ գիտակցությունն ավելին է, քան բանականությունը, գիտակից մարդու առկայությունը դրական է ազդում ոչ միայն վերբալ շփման և գիտելիքի փոխանակման մակարդակով, այլև ավելի խորը մակարդակներով. ինչպես ջրի առկայությունը կամ դրա բացակայությունն է ազդում բույսերի և կենդանիների վարքագծի վրա, այնպես էլ գիտակից անհատ[ներ]ի առկայությունը կամ բացակայությունը, և ինքնակազմակերպումն է ազդում այլ անհատ[ներ]ի վարքագծի, կենսակերպի և կյանքի որակի վրա:
Այս թեզը կարելի է փորձարկել և ապացուցել սեփական օրինակով. շարունակիր ընթերցել տվյալ տեքստը, բայց ընթերցելուն զուգընթաց գիտակցիր այն փաստը, որ դու շնչում ես: Եթե ուշադիր լինես, ապա կզգաս, որ շնչելուդ որակը միքիչ փոխվեց զուտ այն պարզ պատճառով, որ դու միքիչ ավելի շատ գիտակցություն/ուշադրություն բերեցիր շնչելուդ գործընթացի վրա: Հավանաբար դոմինոյի էֆեկտով դու արդեն նաև ուղղեցիր ողնաշարդ, ուսերդ, եթե ընթերցում ես նստած: Եթե անգամ դա տեղի չունեցավ, ահա ևս մեկ էքսպերիմենտ. առանց ֆիզիկական որևէ շարժում անելու մի քիչ ուշադրություն/գիտակցություն ուղղորդիր դեպի ողնաշարդ և դեպի մարմինդ ընդհանրապես: Եթե գոնե 10-30 վայրկյան գիտակցությունդ իրոք ուղղորդես դեպի մարմինդ կամ ողնաշարդ, նորից կզգաս փոփոխություն, մարմինդ անգամ ինքնուրույն կարող է ինքնակազմակերպվել (ողնաշարդ կուղղվի, ոտքերդ գետնին կդրվեն այլապես և այլն): Նույն սկզբունքը գործում է նաև միջանձնային և խմբային հարաբերություններում. գիտակցության առկա մակարդակն է որոշում քննարկման կամ ցանկացած գործընթացի խորությունն ու որակը:
Առանյայի Ձևավորումը
Ինչպես որ բջիջներն են միմյանց միանալով դառնում ավելի արդյունավետ, ինչպես որ ջրի կաթիլներն են դառնում ավելի հզոր ալիքներ և կենսական ուժ, այնպես էլ բարձր գիտակցություն ունեցող անհատների ինքնակազմակերպումն է հանգեցնում ավելի մեծ առաջընթացի և բարձր գիտակցական որակի արարման հասարակության մեջ:
Անտառը բաղկացած է ծառերից: Դրա համար էլ Չիտ ՀԿ-ի (Հասարակական կազմակերպության) Առանյայի (կամ Գիտակից Անհատների Միության/Խորհրդի) անդամներն անհատապես կդիտարկվեն որպես Վրիկշա (वृक्ष), որը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է ծառ:
- Չիտ հասարակական կազմարեպության միջանկյալ նպատակն է Առանյա ծրագրի շրջանակում ստեղծել 30 Վրիկշայից (անդամից) բաղկացած Առանյա (խորհուրդ/միություն): Հետագայում այս թիվը կմեծանա:
- Վրիկշա կարող է դառնալ այն անհատը, ով կամավորության մանդալան (ցիկլը) անցել է և ձեռք բերել բավարար կենսափորձ ու իմաստություն մեդիտացիայի և Գիտակցման հանդիպումների շնորհիվ (կամավորության մասին), կամ էլ այն անհատը, ով իր կարծիքով ունի բավականաչափ իմաստություն՝ ձեռք բերված սեփական կենսափորձով կամ խորը հետաքրքրասիրություն՝ կապված ինքնաճանաչման, անձնային աճի, մարդկության ու քաղաքակրթության, շրջակա միջավայրի ու հարակից թեմաների հետ (միանալու հնարավորությունների մասին):
Առանյայի համարարիչ վրիկշաները կարող են դառնալ Ներափոխարարներ (տրամադրել դասընթացներ և խորհրդատվություն՝ կապված ինքնաճանաչման, գիտակցության, կենսակենտրոն կենսակերպի և այլ թեմաների հետ), նաև դառնալ Չիտ ՀԿ-ի աշխատակազմի մաս, նպաստել անհատական և կոլեկտիվ մակարդակներով դրական փոփոխությանը բազմազան մեթոդներով: