Ուրախ ենք տեղեկացնել, որ սկսել ենք երկխոսել Earthship Biotecture կազմակերպության հետ Հայաստանում NEFUIL ծրագրի շրջանակներում առաջին Երկրանավը կառուցելու համար: Նախնական ու մոտավոր հաշվարկներով առաջին երկրանավը կառուցելու արժեքը կլինի 250.000 - 600.000 դոլար, որը մասնավորապես կախված կլինի երկրանավի չափերից (100 մետր քառակուսի և ավել): NEFUIL ծրագրով նախատեսում ենք կերտել ներառողական էկոգյուղի մոդել, որը կգրավի տուրիստներ, կլինի սեփական կյանքը փոխակերպելու և կյանքին նոր ձևով նայելու մի տարածք, ինչպես նաև կօգնի տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչների՝ ընտանեկան բռնության զոհեր, ԼԳԲՏ երիտասարդներ, այլընտրանքային տնտեսական ու քաղաքակրթական մոդելներ փնտրող մարդիկ ու արտիստներ... Կայուն զարգացման, շրջակա միջավայրի ու մոլորակի, նաև մարդկային քաղաքակրթության ապագայի թեմաներով հետաքրքրվող մարդկանց հրավիրում ենք դառնալ Ներափոխարար, կամավոր, համահիմնադիր կամ այլ ձևով ու դերով միանալ մեզ: Առաջին երկրանավի համար, որը կլինի նաև ընդունելության կենտրոն, ըստ մոտավոր հաշվարկների, կպահանջվի մինչև 250.000 ԱՄՆ դոլար, որն էլ կփորձենք մանիֆեստել տարբեր ալիքներով՝ դոնորներ, գրանտային ծրագրեր, ֆոնդահայթայթում...
Ծրագրի համար կարևոր փուլ կլինի առաջին երեք երկրանավի և լրացուցիչ ջերմոցի ստեղծումը: |