Տեսլականի Մասին
|
Մեր տեսլականը նախ հիմնվում է ինքնաճանաչման և գիտակից կենսակերպ վարելու վրա: Այդ տեսլականն իրականության մեջ նախագծելու նպատակով գործում է "Ինքնագիտություն Նախագիծը": Ինքնաճանաչումը ներառում է նաև կյանքի այլ դրսևորումների (մարդիկ, կենդանիներ, բույսեր, այլ մոլորակներ, տիեզերք) ճանաչում և նրանց հետ հաղորդակցվելու գիտելիք ու իմաստություն, որն էլ տեսլականի երկրորդ կարևոր բաղադրիչն է: Եվ երրորդ կարևոր գաղափարը կենսակենտրոն քաղաքակրթությունների, մասնավորապես՝ կայուն կացարանների գաղափարի խթանումն է հստակ ծրագրերով: Երկրանավերը խիստ կայուն են ու ինքնաբավ, և մեր տարածաշրջանում դրանց նյութականացումը Չիտ նախագծի տեսլականն իրականացնելու գործընթացի կարևոր մասն է, որին էլ նվիրված է NEFUIL ծրագիրը: |
|
|
Տարածել Բարեկեցություն... |
|
Մեր առաքելությունն է տարածել բարեկեցություն: Մեզ համար բարեկեցությունը էզոթերիկ կամ ներքին հոգեվիճակ է, նախ և առաջ կապված է անձի մտածողության ու բավարարված, երջանիկ լինելու սուբյեկտիվ ընտրության հետ: Կարելի է ապրել ոչ բարեկեցիկ կյանքով՝ ունենալով սեփական ոսկեզօծ վերելակները կամ մասնավոր գազանանոցները, և կարելի է վարել բարեկեցիկ կյանք՝ ապրելով համեստ բնակարանում կամ տանը: Կարելի է, իհարկե, ապրել բարեկեցիկ՝ կուտակած ունենալով նաև նշմարելի ֆինանսական, տնտեսական ու այլ գործիքներ: Ուստի տարածել բարեկեցություն մեզ համար նախ և առաջ նշանակում է անհատներին ու խմբերին տրամադրել այնպիսի ծառայություններ, ծրագրեր, գործիքներ ու միջավայր, որոնց գործածմամբ իրենք կկարողանան կատարել երջանիկ ու բարեկեցիկ լինելու գիտակից ընտրություն: Այս նպատակին է ծառայում մեր Բույն հարթակը: |
|
Բացահայտիր մեր բոլոր ենթածրագրերն այստեղ (նաև այլ վեբկայքեր):
Widget is loading comments...