Ուրախ եմ, որ տվյալ նախաձեռնությունը հետաքրքրեց քեզ:
Ահա նախաձեռնությանը միանալու մի քանի հնարավորություն.
|
|
Եթե ունես սեփական կազմակերպություն կամ արդեն երկար տարիներ ինքդ էլ կառուցում ես նմանատիպ նախաձեռնություն, ապա քո կենսափորձը շատ օգտակար կլինի տվյալ նախաձեռնությանը, և դու կարող ես ոգեշնչել ու սատարել քո օրինակով ու ձեռքբերումներով:
Լինի կենսափորձ, ծանոթների ցանց, ֆինանսական թե այլ միջոցներ, ամեն տեսակի աջակցություն շատ կարևոր ա ու արժեքավոր: Մեզ ռեսուրսներ են հարկավոր հատկապես NEFUIL կայուն զարգացման եզակի ծրագիրը կյանքի կոչելու համար: Խորհրդականը ցանկության դեպքում կարող է դառնալ Առանյայի անդամ: |
|
|
Նախաձեռնության տեսլականին հասնելու համար շատ կարևոր ա կայուն ձևով արարել ու թարգմանել գիտելիք և իմաստություն՝ կապված ինքնաչանաչման, գիտակից կենսակերպի, կայունության ու կայուն զարգացման, քաղաքային հողագործության, երկրանավերի ու նմանատիպ բազում թեմաներով:
Մոտ ապագայում նաև դիմելու եմ գրանտային ու զարգացման ծրագրերի, ուստի ամեն կամավոր ունի նվիրված աշխատանքի դիմաց վարձատրվելու և նախաձեռնությանն ավելի կայուն ձևով սատարելու հնարավորություն: |