Մենք որոշեցինք չգործածել "Ռազմավարական պլանավորում" արտահայտությունը, քանի որ ռազմի դաշտ չենք ելնում, և չենք ուզում գործածել միլիտարիստական տերմինաբանություն :) Դրա փոխարեն գործածում ենք "երազանքների և տեսլականների էացում" (կամ մատերիալիզացիա):
Հանդիպումը սկսեցինք պարզ մեդիտացիայով ու շնչառությանը հետևելով, իսկ ՕՄ մանտրան արտաբերելուց հետո կատարեցինք վիզուալիզացիայի վարժություն՝ երևակայելով ու նկարելով մեր ՀԿ-ի մոտալուտ ապագան:
Ընդհանուր ստացվեց 6 ուղղություն, որոնց կարևորություն ենք տալիս.
5. Տեղեկատվական և ուսուցողական կոնտենտի կայուն արարում - ուզում ենք ավելի շատ տեսանյութեր, ինչպես նաև գրքեր ստեղծել, որոնց միջոցով կապահովենք մեր նպատակների ու առաքելության առաջընթացը, մասնավորապես հանրությանը կառաջարկենք մտավոր, հոգևոր և ֆիզիկական առողջությանը նպաստող ծրագրեր / նյութեր: 6. Առանյա ծրագրի առաջընթաց - Ուզում ենք աշխատել տվյալ ծրագրի վրա, որի նպատակն է համախմբել գիտակից, ինչպես նաև շրջակա միջավայրի ու ինքնաճանաչման թեմաներով հետաքրքրվող մարդկանց: Համախմբումն էլ իր հերթին թույլ կտա դրական փոփոխություններ կատարել հանրային կյանքում և խթանել NEFUIL ծրագրի իրագործումը:
Ներկայումս նաև որոշ ծրագրավորողների աջակցությամբ փորձում ենք ավելի ինտերակտիվ դարձնել մեր Բույն հարթակը, որպեսզի վերջինից ստանանք դասընթացների և բարեկեցությանը նպաստող եզակի առցանց ռեսուրս:
Բոլոր հետաքրքրվողներին սիրով ասում ենք, որ մեր դռները բաց են ամեն հետաքրքրասեր մարդու համար:
Միացի՛ր մեզ :) |