Պրանամ (լիություն ու առատություն) քեզ, սիրելի ապագա կամավոր:
Չիտ ՀԿ-ի համար կամավորություն անելու գործընթացը ներառում ա ոչ միայն աշխատանքային հանձնարարություններ (նյութերի թարգմանություն կամ դրանց ստեղծում, հանդիպումներ գործընկերների հետ), այլև պարբերական հանդիպումներ մյուս կամավորների ու թիմակիցների հետ:
I. Կարևոր հանդիպման մի տեսակ կոչվում ա Չիտակցում կամ Գիտակցում: Տվյալ հանդիպումների նպատակն ա խորասուզվել ինքնաճանաչման գործընթացի մեջ, սովորել առողջ ու գիտակից ապրելակերպի հետ կապված տեխնիկաներ, վարժանքներ, շփվել ու ստեղծել ավելի ուժեղ թիմային ոգի ու միջգիտակցական-միջանձնային կապ: Այսպիսով ամեն կամավոր սեփական մասնակցությամբ նպաստում ա նախաձեռնության տեսլականի ու առաքելության իրագործմանը՝ դառնալով ավելի գիտակից:
II. Շատ կարևոր ա նախաձեռնության համար ստեղծել առցանց ու ոչ առցանց ռեսուրսներ, կազմակերպել հանդիպումներ ու միջոցառումներ: Նոր ռեսուրսների ու միջոցառումների շնորհիվ, նորից, մենք նյութականացնում և իրացնում ենք նախաձեռնության առաքելությունը, ինչպես նաև փորձում ենք ստեղծել ինքնաֆինանսական կայուն մոդել՝ կատարելապես կախված չլինելով գրանտներից և բարեգործությունից:
Ահա երկու նյութի օրինակ, որոնք կուզեինք թարգմանել հայերեն.

|
|
|
Ամեն կամավոր հնարավորություն ունի դառնալու Ներափոխարար, որի գործառույթների մեջ ա մտնում ավելի կայուն ու պրոֆեսիոնալ ձևով տարածել ինքնաճանաչման, գիտակցական կենսակերպի և կենսակենտրոն քաղաքակրթական մոդելների վերաբերյալ գիտելիք ու իմաստություն՝ մարդկանց օգնելով դառնալ այն փոփոխությունը, որը նրանք ուզում են տեսնել իրենց շուրջը: նախաձեռնությանը միանալու պահից դու համարվում ես Բիջա (սերմ): Սերմից կարող ես աճել ու դառնալ Վրիկշա (Ծառ), և որպես Վրիկշա դառնալ Առանյայի (Անտառ, Խորհուրդ) մաս: Ավելին Առանյայի մասին:
Ամեն կամավորի համար ստեղծվում ա սեփական ներափոխական ծրագիրը, որով կամավորն ինքնազարգանում և օգնում ա նախաձեռնությանը: Կամավորության ընթացքում հնարավոր ա սիրողական մակարդակով սովորել հետևյալ հմտությունները Սևակի հետ.
- օտար լեզու (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, եբրայերեն), - մոնտաժում (տեսանյութերի), - քաղաքային հողագործություն, - յոգա, մեդիտացիա, - երաժշտության տեսություն, դաշնամուր, երգեցողություն, - հոդվածների և տեսանյութերի պատրաստում, - դասընթացավարում, - վեբկայքերի պատրաստում, բլոգերի վարում, - սեփական նախաձեռնություն կամավորի կարիքների գնահատման ու նախասիրության հիման վրա: Ամեն սովորած հմտություն գործնականում կիրառվում ա նախաձեռնության շրջանակներում: Կամավոր լինելու խորհուրդ տրվող ժամանակահատվածը՝ առնվազն 6 ամիս (և ավել): Ցանկացած կամավորի հնարավորություն ա ընձեռվում դառնալ Կայծող և դասընթացներով ու միջոցառումներով ոգեշնչել նոր կամավորների ու ցանկացած մարդու՝ նրանց օգնելով բացահայտել ինքնաճանաչման և գիտակից կենսակերպի օգուտները: Ահա, օրինակ, քաղաքային հողագործության հետ կապված որոշակի հնարավորություն ու տեղեկատվություն կամավորների համար. |
|
Կամավորության գերագույն նպատակը նախաձեռնության առաքելությանը նպաստելն ա՝
կամավորին օգնելով դառնալ ավելի գիտակից և ինքնաճանաչող:
կամավորին օգնելով դառնալ ավելի գիտակից և ինքնաճանաչող:
|
Մեր Տեսլականը.
|
|
|
Չիտ նախաձեռնության գալիք ծրագրերից մեկը NEFUIL անունով կենտրոն և ավելի ուշ էկոգյուղ հիմնադրելն ա, որի շնորհիվ տարածաշրջանում կկառուցվի առաջին Երկրանավը (Earthship): Ներկայումս կապ ենք հաստատել Earthship Biotecture կազմակերպության հետ ԱՄՆ-ից և փորձում ենք ստեղծել գործնական ծրագիր մասնագետների ուղղորդմամբ և խորհուրդներով: Տվյալ գործընթացի համար պահանջվում ա ներդնել շատ ջանք և ունենալ բազմազան կամավորների գեղեցիկ խումբ:
|
|
|
Կամավորության մանդալան/ցիկլը համարվում է հաջող և ավարտուն, երբ կամավորը ստացել է առնվազն տեսական գիտելիք հետևյալ թեմաներով.
Կամավորից նաև ակնկալվում է ֆիզիկական կամ մտավոր աշխատանքի կատարում ըստ կամավորի ցանկությունների և կարողությունների (թարգմանել կամ ստեղծել նյութեր Կազմակերպության համար, կազմակերպել միջոցառումներ, սոցցանցերով տարածել եղող նյութերը և այլն):
|
|