Նէֆյուիլ (NEFUIL) հապավումը բացվում է որպես Nest for Understanding and
Improving Life, թարգմանաբար՝ "Կյանքը հասկանալու և բարելավելու բուն":
Improving Life, թարգմանաբար՝ "Կյանքը հասկանալու և բարելավելու բուն":
|
Ծրագիրը կսկսվի որպես մեկ երկրանավ (կայուն ու խելացի էկոկացարան), որը կծառայի որպես ինքնաճանաչման, ինքնազարգացման կրթական կենտրոն: Ժամանակի ընթացքում այնտեղ կկառուցվեն նոր երկրանավեր, և այն կդառնա կատարելապես նոր ոճի, 21-րդ դարի գլոբալ խնդիրներին (կլիմայի փոփոխություն, թունավոր գազերի արտանետում, ջրի վերամշակում, կայուն էներգիայի աղբյուրներ...) դիմակայող էկոգյուղի մոդել:
Այս գաղափարի ոգեշնչման աղբյուր են հանդիսացել այնպիսի նախագծերն, ինչպիսիք են The Greater World Community, Auroville, Isha Yoga Center, Osho International Resort, Art of Living, Eartship Academy, Chopra Foundation, One Caucasus Festival. |
|
Հայաստանի Նոր Իրողությունը
|
Ծրագիրը կլուծի հետևյալ խնդիրները. (1) ստեղծել ժամանակակից կայուն էկոգյուղերի և կացարանների մոդել, (2) գրավել տուրիստներ և սովորողներ, (3) ստեղծել կրթման և կենսաճանաչման եզակի միջավայր, որը թույլ կտա արարել ավելի կենսակենտրոն կամ էկոցենտրիկ կենսակերպի մոդելներ՝ ապահովելով ավելի շատ բարօրություն ավելի մեծ թվով մարդկանց և կյանքի մնացած տեսակների համար: (4) նպաստել տարածաշրջանի խաղաղությանն ու բարեկեցությանը՝ հուսալով ապագայում ներգրավել հարևան Վրաստանը և Ադրբեջանը՝ փոխակերպելով հաղթող-պարտվող պարադիգմը և արտաքսելով աղքատության մտածողությունը, և ստեղծելով առատություն ու ներդաշնակություն տարածաշրջանում ու Մոլորակի վրա: |
|
NEFUIL Ծրագրի Պլանավորում
Մեր տեսլականը շոշափելի գործնական ծրագիր դարձնելու համար անելու ենք հետևյալ քայլերը.
1. Կապվելու ենք The Greater Earthship Community-ի հետ և խնդրելու ենք մեզ օգնեն տարածաշրջանում նոր էկոհամայնք ստեղծելու հարցում,
2. Ծրագրի համար հավաքագրում ենք կամավորներ,
3. Դիմելու ենք պոտենցիալ ֆինանսավորողների և գրանտատուների (ներառյալ ՄԱԿ և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն):
Մեկ Երկրանավ կառուցելու դաշտային գործընթացը կարող է տևել մոտավոր 20-60 օր, սակայն Հայաստանի կլիմայական պայմաններին ու միջավայրին հարմարեցնելու գործընթացը կպահանջի նաև հետազոտում, տեղի ընտրություն, մասնագետների աջակցություն, ուստի ամբողջ ծրագրի առաջին մասի իրագործումը (առաջին երկրանավի կառուցումը), ներառյալ ֆոնդահայթայթումն ու մասնագետների ներգրավումը, կարող է տևել 2-5 տարի:
Հետևեք Լուրեր բաժնին նորություններին ծանոթանալու համար: