Ֆրանսերեն Սևակի Հետ
Ուզում ես ֆրանսերե՞ն սովորել:
Անկախ սովորելու դրդապատճառներից (կարիերա, աշխատանք, թուլություն լեզուների հանդեպ...), Սևակը սիրով կաջակցի քեզ քո ճանապարհորդության մեջ: Կարող ես ծանոթանալ Անիի կարծիքին, ով Սևակի հետ պարապել է ֆրանսերեն մինչև Ֆրանսիա մեկնելը:
2017 թվականի մեծ մասը (10 ամիս) Սևակն անցկացրեց Ֆրանսիայում իր իսկ ստեղծած ծրագրի շրջանակներում: Կամավորության գաղափարով Սևակը դիմեց ֆրանսիական մի կառույցի (Lycée d'Enseignement Général et Technologique Agricole de Toulouse-Auzeville): Այնուհետ կառույցի մի դասախոսի՝ Տիեղիի, հետ համագործակցելով Սևակը գրեց սեփական Եվրոպական կամավորական ծրագիրը և դարձավ այդ կառույցի առաջին միջազգային ԵԿԾ կամավորը: Իր կամավորության ժամանակահատվածում Սևակը և Տիեղին գրեցին ևս մեկ ԵԿԾ ծրագիր հայ-ֆրանսիական համագործակցության այս փորձը շարունակական դարձնելու միտումով: Հենց Անին էլ դարձավ երկրորդ հայը, ով ներկայումս այնտեղ կամավոր է:
Սևակի ոչ ֆորմալ դասերը կառուցվում են կոնկրետ սովորողի կարիքների, նախասիրությունների և ցանկությունների վրա: Սկզբում միասին հասկանում ենք սովորողի նպատակները, լեզվի մակարդակը (սկսած կատարյալ սկսնակի մակարդակից), հետո կազմում ենք դասընթացի պլան՝ կախված սովորողի նպատակներից և ժամանակացույցից:
Սևակը կարևորում է գիտակից մոտեցումը, դրա համար էլ դասերի սկզբում և ընթացքում սովորողի հետ անում է շնչառական կամ մեդիտատիվ պարզ վարժանքներ, որպեսզի վերջինս իրեն զգա հանգստացած, թարմացած, կենտրոնացած և վայելի բուն դասապրոցեսն առանց լարվածության:
Մեկ դասի միջին արժեքը՝ 3500 դրամ:
Կարող ենք պարապել Զեյթունում կամ քեզ ավելի հարմար վայրում (ներառյալ կաֆեներ ու հանրային վայրեր): Գինը կարող է հարմարեցվել տվյալ սովորողի բյուջեին, եթե նա ցանկանում է լեզուն խորապես ուսումնասիրել երեք և ավելի ամիսների ընթացքում կամ եթե ցանկացած պատճառով նշված գինը սովորողի ներկայիս բյուջեի մեջ չի տեղավորվում:
Վճարումը կարող ես անել Idram-ով (ID 964440427) կամ ARCA համակարգով: Կամ կարող ես կապվել մեզ հետ ու նշես քո ցանկալի ապրանքը/ծառայությունը: