- ՏՏ և Տեխնիկական
- >
- Կոնտենտի Արարում և Տեսակայում
Կոնտենտի Արարում և Տեսակայում
Ինչպե՞ս գեղեցիկ ու գայթակղիչ ձևով ներկայացնել սեփական նախաձեռնությունը, կազմակերպությունը կամ անձը հետաքրքրություն առաջացնելու համար կամ այլ նպատակներով:
Եթե նորեկ ես կամ ցանկանում ես վերակերտել նոր բրենդ, օգտվիր այս ծառայությունից:
Կոնտենտի արարումը ներառում է հոդվածների և/կամ այլ (պատկերներ, տեսա, ձայնա կամ այլ) նյութերի պատրաստում:
Կոնտենտի ռազմավարությունը կամ տեսակայումը ներառում է ոչ միայն առանձին հոդվածների պատրաստում, այլև հոդվածների կամ այլ նյութերի շարքերի մշակում՝ ուղղված շահառուներին, հանրությանը, կառույցի աշխատակիցներին, կառավարության անդամներին կամ այլ թիրախային խմբերին:
---- --- ---
Ծառայությունն առաջարկողը՝ Սևակը, աշխատել է որպես կոնտենտի (տեքստեր, նկարներ, աուդիո և վիդեո նյութեր) ստրատեգ ու թարգմանիչ տարբեր անհատների ու կառույցների համար Հայաստանում ու Հայաստանից դուրս՝ գրելով բազմազան թեմաների շուրջ. թվային մարքեթինգ, երաժշտություն, ինքնաճանաչում, մեդիտացիա, հանդուրժողականություն, սեռականություն, խաղաղություն, գենդեր, ակտիվիզմ, անձնային աճ, պատմություն....
Չիտ Հասարակական կազմակերպության այս վեբկայքի ողջ կոնտենտի ստրատեգիայի կամ, ինչպես ինքն է ասում, տեսակայման համար, ևս պատասխանատու է հենց նա:
Սևակը կոնտենտի տեսակայման համար պատասխանատու է նաև այլ նախագծերում՝
- Projet Conscience (ֆրանսերեն):
Բացահայտիր Սևակի պորտֆոլիոն և ռեզյումեն:
--- --- ---
Սևակի ճառերն ու հոդվածները կարողացել են գրավել տարբեր մարդկանց սրտերը և առաջացնել դրական ռեզոնանս:
I. 2014 թ.-ին Վրաստանի Թեքալի գյուղում անցկացված ճառերի մրցույթի ժամանակ Սևակը գրավեց առաջին տեղն իր ճառով՝ նվիրված խաղաղությանն ու հանդուրժողականությանը: Տվյալ հաղթանակի վկայականն առկա է որպես պատկեր:
II. Իր բոցաշունչ ճառով Սևակը նաև Նորմանդիայի Վայրեջքի 70-րդ տարելիցին նվիրված երիտասարդական ֆորումի ժամանակ ընտրվեց որպես Պատվիրակների Նախագահ՝ արժանանալով նախագահի մյուս 7 թեկնածուների շնորհավորանքներին, և գլխավորելով մոտ 80 ԵՄ ու ոչ ԵՄ երկրներից ժամանած երիտասարդ պատվիրակների թիմը միջազգային և ֆրանսիական տարբեր պետական ու բիզնես պատվիրակությունների հետ հանդիպումների ընթացքում: Միջոցառումը կազմակերպել էր Եվրպական երիտասարդական պառլամենտը:
--- --- ---
Ծառայության գինը տատանվում է՝ կախված պատվիրատուի պահանջներից և աշխատանքի ծավալից: Մոտավոր գներ՝
- 5 դրամ յուրաքանչյուր բառի համար
(1 էջը միջինում պարունակում է 250 - 500 բառ),
- 800 դրամ 10 վայրկյանի համար (ձայն, երաժշտություն, տեսանյութ),
- 600 դրամ թվային պատկերի համար,
- 800 դրամ օրիգինալ լուսանկարի համար:
Նոր ստարտափերի, ինչպես նաև ստորև թվարկված ոլորտներում աշխատող անհատների և/կամ կազմակերպություններին տրվում են զեղչեր ու առաջնահերթություն.
- շրջակա միջավայր,
- անձնային աճ,
- ոչ ֆորմալ կրթություն,
- հանդուրժողականություն,
- ներառական համակեցություն
(երեխաներ,կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք),
- կենդանիներ,
- ԼԳԲՏ+ հարցեր / նախաձեռնություններ:
Վճարումը կարող ես անել Idram-ով (ID 964440427) կամ ARCA համակարգով: Կամ կարող ես կապվել մեզ հետ ու նշես քո ցանկալի ապրանքը/ծառայությունը: