- ՏՏ և Տեխնիկական
- >
- Վեբկայքի Պատրաստում + Ընթացքի Դասավանդում
Վեբկայքի Պատրաստում + Ընթացքի Դասավանդում
Հավանո՞ւմ ես մեր վեբկայքը։ Եթե ցանկանում ես նմանատիպ ֆունկցիոնալությամբ (Weebly պլատֆորմի վրա հիմնված) վեբկայք, ապա ես քեզ կօգնեմ:
Վեբկայքը կարող ենք պատրաստել միասին, որպեսզի դու հմտանաս գործընթացի մեջ և հետագայում կարողանաս ինքնուրույն աշխատել սեփական վեբկայքի դիզայնի և կոնտենտի վրա։
Եթե դու երիտասարդ ձեռներեց ես, կամ եթե դուք նորաստեղծ միավոր եք (ՀԿ, նախաձեռնող խումբ...) և չունեք ֆինանսավորման աղբյուրներ, մենք պատրաստ ենք օգնել նաև ետվճարային սկզբունքով՝ լայն սրտով ու բաց ձեռքերով օգնելով ու վստահելով ձեզ :)
Հատկապես ողջունում, քաջալերում և սատարում ենք այն անձանց և խմբերին, ովքեր աշխատում են հետևյալ ոլորտներում.
- երիտասարդություն,
- ֆիզիկական, մտավոր և հոգևոր բարեկեցություն (սպորտ, յոգա, մեդիտացիա, ինքնաճանաչում, անձնային աճ, համակեցության ավելի ներառական մոդելների արարում և տարածում),
-ԼԳԲՏ+ անձանց, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականների հետ/համար աշխատող, և հատկապես վերոնշյալ խմբերից անձինք ներառող կամ այս խմբերին աջակցելուն նվիրված նախաձեռնություններ։
Վերոնշյալ ոլորտներում կամ խմբերի հետ աշխատող նախաձեռնություններին սիրով տրամադրում ենք զեղչեր:
Առաջարկվող գին` ժամը 6000 դրամ։ Կայքը պատրաստ կարող է լինել 1-6 ժամվա ընթացքում՝ կախված վեբկայքի պարամետրերից (ինչ էջեր, ինչ ֆունկցիաներ):
Վճարումը կարող ես անել Idram-ով (ID 964440427) կամ ARCA համակարգով: Կամ կարող ես կապվել մեզ հետ ու նշես քո ցանկալի ապրանքը/ծառայությունը: