Սապոն Վերածնունդ
Թիթեռները տարբեր մշակույթներում խորհրդանշում են կյանքը, հոգին, նաև՝ վերածնունդը: Մենք հիանում ենք թիթեռներով, որովհետև նրանք դրամատիկ փոփոխությունների և փոխակերպման միջով են անցնում իրենց կյանքի ընթացքում: Համեստ, սողացող թրթուրից կամ գրեթե որդից վերածվում են թևավոր, թռչող էակների՝ վերացարկվելով իրենց ֆիզիկական սահմանափակումներից:
Այս նվերը կգնահատեն գեղեցկության և բնության սիրահարները: Սա նաև գեղեցիկ նվեր է այն մարդու համար, ով անցնում կամ անցել է դժվարությունների միջով (հիվանդություն, ֆիանսատնտեսական կամ այլ խնդիրներ) և ապաքինման կարիք ունի, կամ արդեն ապաքինման ճանապարհին է:
Օճառի հիմքն առանց քիմիական հավելումների է, բաղադրության մեջ օգտագործված է՝ բրնձի յուղ, շիի յուղ: Նուրբ բույրը բերում է առույգություն:
Հիասքանչ նվեր է բոլոր տարիքի այն մարդկանց, ովքեր սիրում են բնությունը, գնահատում գեղեցիկը:
Քաշը՝ 120 գր:
Գինը՝ 3000 դր:
Կարող եք վճարել կանխիկ տեղում, կամ փոխանցում կատարել Arca կամ Իդրամ համակարգի միջոցով www.idram.am կայքով կամ տերմինալներով. Իդրամ ID 964440427
Առաքումը՝ կենտրոնում 300 դրամ, այլ վայրերում՝ ըստ տարածքի հեռավորության:
Հարցերի համար՝ 044 838 858, [email protected]