ՕՄ Լուսարձակող Վզնոց
Վզնոցը պատրաստված է լյումինաֆոր կոչվող նյութից, որն անվտանգ է մարմնի և առողջության համար, նաև գործածվում է մանիկյուրներ և մարմնի համար նախատեսված ներկեր ստանալու համար:
---
Օմ-ը տիեզերական արարչության / արարչի / գիտակցության / ես-ի խորհրդանիշն է:
Կիմատիկա գիտական դիսցիպլինի շնորհիվ մեզ հայտնի է, որ ցանկացած նյութի վարքագիծն ու ձևն ազդվում են ձայնով և/կամ վիբրացիայով. ջուրը հեղուկ է, որովհետև ջրի ատոմներն ու մոլեկուլներն ազդվում են հստակ վիբրացիոն ալիքներով, կամ սեղանը "պինդ առարկայի" տպավորություն է գործում, քանի որ ազդվում է այլ վիբրացիանոն ալիքներով: Այս միտքը քրիստոնեության մեջ հայտնի է "Սկզբում էր Բառը / Լոգոսը" (բառ = ձայն = վիբրացիա) ձևով, իսկ գիտության մեջ՝ որպես Մեծ Պայթյուն (ի՞նչ "պայթյուն" առանց հզոր ձայնային/վիբրացիոն ալիքների):
Օմ-ը խորհրդանշում է հենց այն աղբյուրը, որի վիբրացիաների կամ "պարի" շնորհիվ ստեղծվում է ֆենոմենալ աշխարհը իր առարկաներով և իրերով (սեղան, ծառ, ջուր, բջիջ, մտքեր, միկրոալիքներ, ենթաատոմային մասնիկներ...): Օմ խորհրդանիշը բաղկածաց է 3 ձայնից. Ա + Ու + Մ, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է այն երեք իրականությունները, որոնց առնչվում են շատ ապրող էակներ (ոչ միայն մարդը). զարթուն իրականության աշխարհ (մեր տիեզերքը), երազների աշխարհ, և խորը քնի աշխարհ: Օմ-ը այն տարածքն է, որտեղ ծնվում են այս և մյուս իրականությունները, այն աղբյուրը, որի վիբրացիաները արարում, պահպանում և անընդհատ փոխակերպում են բոլոր այս իրականությունները:
---
Օմ խորհրդանիշն ինքնաներշնչման պես/միջոցով նպաստում է ինքնաճանաչմանը, կյանքին ավելի խորը և հոլիստիկ/ամբողջական ձևով նայելուն, քանի որ պարբերաբար հիշեցնում է, որ մենք ոչ միայն մարմին և միտք ունենք, այլև այն ուժն ենք, որը ճանապարհորդում է զարթուն, խորը քնի և երազների տիեզերքներով և կարող է արարել բազում այլ իրականություններ:
---
Գինը՝ 5000 դրամ:
Կարող եք վճարել կանխիկ տեղում, կամ փոխանցում կատարել Arca կամ Իդրամ համակարգի միջոցով. Իդրամ ID 964440427
Հարցերի համար՝ 044 838 858, [email protected]