Սապոն "Շիվայի Սիրտ"
🙏 Շիվա բառացի նշանակում է "սուրբ, բարի կամեցող, ընկերասեր"։ Բառն ինքն իրենով կազմված է երկու արմատից՝ "Շի" և "Վա"։
☝️Առաջին արմատը նշանակում է "Այն (Նա), ինչի (ում) մեջ ամփոփված է ամենը"։ Երկրորդ արմատը սանսկրիտում տարբեր իմաստներ ունի, այդ թվում կատարում է ժխտական մասնիկի դեր։
👳♀️Ըստ Սադգուրույի, Շի֊վա նշանակում է "Այն, ինչը չկա" (կամ "անտեսանելի", "անշոշափելի", "անորսալի" է)։ Այսինքն գիտակցություն, սուբյեկտ, տարածք, երի մեջ էլ արարվում է ամենը։
💎 Այս սապոնը ներկայացնում է տիեզերաբանական մի հետաքրքիր մոդել։
Հիմքում գործածված են կոսմոսի/բնության երեք հիմնարար գույները՝ կարմիր, կանաչ և կապույտ։
👩🎓 Անգամ համակարգչով նկարների և գույների հետ աշխատելիս հենց այս երեք հիմնարար գույներն են կիրառվում. RGB (Red, Green, Blue): Յուրաքանչյուր գույն խորհրդանշաբար ներկայացնում է մեզ հայտնի երեք իրականություններից մեկը՝ 🧚♀️ զարթուն ներկան, 🧞♀️ խորը քնի աշխարհը, և 🧜♀️ երազների տիեզերքը։
Երեք գույների վրա տեղակայված է 🕉 Օմ սրբազան նշանը, որին կարող ենք տարբեր անուններ տալ՝ Շիվա, Օմ, Աստված, Բնություն, Արարիչ, Դաշտ, Քվանտային դաշտ, Ես... Այս նշանը խորհրդանշում է այն սուբյեկտին, ով ճանապարհորդում է վերոնշյալ երեք աշխարհների միջով. ո՞վ է հենց հիմա կարդում այս տեքստը, ո՞վ է տեսնում երազներ, ո՞վ է խորը քնում։ Օմ֊ը այն ուժն է, ով/որը ստեղծում է իրականությունների բոլոր մոդելները՝ մեր տիեզերքը, երազները, խորը քունը։ Օմ֊ը մաքուր տարածք, գիտակցություն կամ քվանտային դաշտ է։
⚛ Վերին թափանցիկ շերտը ներկայացնում է պոտենցիալը, երևակայության կարողությունը, որից կարելի է արարել բազում այլ իրականություններ։
֊֊֊
❗Սապոնը պարունակում է մաշկը խոնավեցնող գլիցերին, ունի անուշ և հանգստացնող նուրբ բույր (Վանիլ տաբակ)։ Կարելի է օգտագործել ինչպես ձեռքերը և մաշկը լվանալու, այնպես էլ դեկորատիվ նպատակով իր անուշ բույրի և գեղեցիկ տեսքի համար։
🤲 Սապոնը ստացվում է ձեռքի աշխատանքի շնորհիվ, շերտ առ շերտ։
Գինը՝ 3000 դրամ։
Կարող եք վճարել կանխիկով տեղում, կամ գումարը նախապես փոխանցել Իդրամ վճարային համակարգով՝ տերմինալներով կամ www.idram.am վեբկայքով։ Իդրամ ID:964440427
Իդրամով վճարելու դեպքում կտրոնը, դրա նկարը կամ կայքի վճարման էկրանի screenshot-ը / snip-ը պետք է ներկայացնել, որպեսզի վճարած գումարի չափը և վճարած հաշվի համարը (ում է փոխանցցել գումարը) տեսանելի լինեն հստակորեն։ Կարող եք ուղարկել [email protected] էլ. փոստին։
Նամաստե ։) 👳♀️
---
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ապրանքը դեռևս չեք կարող գնել առցանց, ներքևում տեղակայված ADD TO CART կոճակը դեռևս չի աշխատում: Կապվեք մեզ հետ կայքի միջոցով, ֆեյսբուքով, էլ. փոստով ([email protected]) կամ հեռախոսով (044 838 858) գնումը հաստատելու և ապրանքը ստանալուհամար: